Главная » 2010 » Сентябрь » 14 » Imananq miasin
|
 Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը ճանաչվել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասան: Ըստ Forbes հանդեսի՝ 2009թ. հունիսից 2010թ. հունիս նա վաստակել է 75 միլիոն դոլար: Թերթի տվյալներով, Դեփին հաջողվել է գլխավորել վարկանիշը Disney-ի նոր ստուդիայի հետ համագործակցության շնորհիվ, մասնավորապես «Կարիբյան ծովի ծովահենները» եւ «Ալիսան հրաշքների աշխարհում» 3D ֆիլմերի շնորհիվ: 53 մլն դոլար է վաստակել երկրորդ տեղում հայտնված Բեն Սթիլլերը «Գիշերը թանգարանում 2» ֆիլմում կատաած իր դերի շնորհիվ: Եռյակը եզրափակում է Թոմ Հենքսը, ով վաստակել է 45 միլիոն դոլար: Հենքսին եկամուտ է բերել «Հրեշտակներ եւ հրեշներ» ֆիլմը: Չորրորդը՝ Ադամ Սենդլերն է, 5-րդ տեղում՝ Լեոնարդո Դի Կապրիոն է՝ 28 մլն դոլարով:
|
Просмотров: 594 |
Добавил: Moon
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|