Главная » 2010 » Октябрь » 16 » Imananq miasin
|
 Բոսնիա եւ Հերցոգովինայի իշխանությունները չեղյալ են համարել երկրի տարածքում բոսնիական պատերազմի մասին ֆիլմ նկարելու թույլտվությունը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` Անջելինա Ջոլիի նոր ֆիլմը պետք է պատմեր Բոսնիայի պատերազմի ժամանակ բռնաբարված բոսնիացու եւ նրան խոշտանգող սերբի մասին: Ֆիլմի սցենարը վրդովմունք է առաջացրել «Պատերազմի զոհ կանանց» բոսնիական ասոցացիայի ներկայացուցիչների մոտ: Ասոցացիայի նախագահ Բակիրի Խասեցիցի խոսքով, պատերազմի ժամանակ բռնաբարված հազարավոր կանանցից ոչ մեկը չի պատմել զոհի եւ նրան խոշտանգողի մասին սիրո պատմություն: NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ջոլին հանդես է գալու որպես ֆիլմի ռեժիսոր եւ սցենարիստ: ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնում Սարաեւո կատարած իր այցելության ընթացքում Ջոլին հայտարարել էր, որ մտադիր է ֆիլմի ստեղծմանը ներգրավել որքան հնարավոր է շատ տեղացիների, թեեւ ֆիլմը լինելու է անգլերեն: Նա նաեւ ցանկություն էր հայտնել հովանավորել կրթական ծրագրեր` բոսնիացի երիտասարդերի համար:
|
Просмотров: 448 |
Добавил: Moon
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|