Ամերիկյան սկանդալային դերասանուհի, հայտնի Hilton հյուրանոցային ցանցերի ժառանգորդուհի Փերիս Հիլթոնն իր ծննդյան օրը մեծ հիասթափություն է ապրել՝ իմանալով, որ ծննդյան հսկա կարմիր տորթը գողացել են։
Փերիս Հիլթոնն իր ծննդյան օրվա առաջին կեսին հրավիրել էր նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ տեսախցիկների առաջ ներկայացնելով իրեն եւ իր ընկերոջը՝ գործարար Սու Ուեյթսին։
Ինչպես տեղեկացնում է Fashiontime-ը, գեղեցկուհին ծննդյան 30-ամյակին նվիրված երեկոն անցկացրել է Հոլիվուդի իր առաձնատներից մեկում՝ հրավիրելով մոտ 300 հյուրերի, որոնց մեջ բացակայում էին հայտնի անձնավորությունները։
Փերիս Հիլթոնը շքեղ երեկոն կազմակերպել էր 20-ականների ոճով, իսկ ինքը ներկայացել էր կարմիր զգեստով։
...
Читать дальше »