Հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան ձերբակալվել է հասարակական վայրում ոչ պատշաճ վարքի եւ անսթափ վիճակում գտնվելու համար։ Ինչպես տեղեկացնում է TMZ-ն, դեպքը պատահել է Լոս Անջելես ագլեմերացիայի Վեսթ-Հոլիվուդ քաղաքում։
Ըստ TMZ-ի՝ ԱՄՆ ճանապարհային ոստիկանությունը Քրիստինային եւ նրա անսթափ վիճակում մեքենա վարող ընկերոջը՝ Մեթյու Ռաթլերին, ձերբակալել եւ բերման է ենթարկել ոստիկանության բաժին։ Ռաթլերին բաց են թողել 30 հազար դոլար գրավի դիմաց, իսկ Ագիլերային բաց են թողել ընդամենը 250 դոլարով։
Նշենք, որ ոստիկանությունը մտադիր է ստիպել, որ Ագիլերան կլինիկայում ալկոհոլիզմից բուժման կուրսեր անցնի։