Главная » 2011 » Апрель » 7 » Norutyunner
|
Ջեկի Չանի հանկարծամահ լինելու մասին լուրը շատ արագ հայտնվել է Twitter-ի տրենդերում RIP Jackie Chan թեգով։ Ըստ IBN Live-ի Twitter-ում հայտնված հաղորդագրության հեղինակը Skiphopz նիքով բլորգերն է, որը հաղորդագրությունը թողել է իբր CNN-ի կողմից, օգտվելով գաղտնիությունը պահպանող ազատ մի վեբ ծառայությունից, որը թույլ է տալիս փոփոխել կայքի էջի իրական պարունակությունը։ Կեղծ լուրի հեղինակը գրել է, որ հայտնի դերասանը մահացել է, ապա այն տարածվել է Twitter-ում։ Ըստ հաղորդագրության՝ Չանը, իբր հանկարծամահ է եղել սրտի կաթվածից։ Շատ քիչ ժամանակ անց, լուրը սկսել են արտատպել որոշ միջազգային լրատվամիջոցներ։
Այս լուրից հետո, Twitter-ից օգտվող շատ հայտնի դեմքեր,այդ թվում նաեւ Բարաք Օբաման ցավակցություններ են հայտնել հայտնի դերասանի ընտանիքին։ Որոշ ժամանակ անց, սակայն, պարզվել է, որ Չանը ողջ եւ առողջ է։
|
Просмотров: 979 |
Добавил: Moon
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|