Приветствую Вас Гость
Мой сайт
Главная » 2011 » Апрель » 14

Այս տարվա հունվարին BMW Z4 GT3 սպորտային մեքենան ապացուցել է, որ կարող է առաջինը լինել լուրջ մրցաշարերում` հաղթելով 24-ժամյա մրցումները Դուբայում: Մեկ տարի առաջ ներկայացված մեքենայի հաջողությունները չեն երաշխավորում ապագա հաղթանակները, քանի որ մրցակիցները ժամանակն իզուր չեն կորցնում: Բավարական ավտոմոբիլային ընկերությունը որոշել է լրամշակել մեքենան:
Սերիական BMW Z4-ից համանուն սպորտքարը` GT3 մասնիկով, ստացել է երկարացված բեռնախցիկը, սպորտային լուսարձակներն ու զանգվածեղ սպոյլերը:
BMW Z4 GT3-ն արտադրվում է V-աձեւ, 8-ցիլինդրանի, 4,4 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով: Մեքենան ունի Power400 էլեկտրոնային բլոկ:
Մեքենայի կորպուսը ձուլվում է գերմանական պողպատից` Ռեգենսբուրգի գործարանում, շարժիչը` Լանդսհուտի գործարանում, իսկ Դինգոլֆինգի գործարանը թողարկում է մյուս դետալները:

Просмотров: 407 | Добавил: Moon | Дата: 14.04.2011 | Комментарии (0)

People-ը ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսին 2011 թվականի ամենահիասքանչ կին է ճանաչել։

41-ամյա դերասանուհու խոսքով, իր արտաքին տեսքը սպորտով մշտապես զբաղվելու եւ իրեն հետեւելու արդյունք է։ Բացի այդ, նա ամենաշատը սիրում է ժամանակ անցկացնել ամուսնու՝ Մարկ Էնթոնիի եւ երկու երեխաների՝ Մաքսի եւ Էմմիի հետ։

Գեղեցիկ մարդկանց թոփ-15-յակը ըստ People-ի

1. Ջենիֆեր Լոպես

2. Զաք Էֆրոն

3. Րիզ Ուիզերսփուն

4. Ջեսիկա Սիմփսոն

5. Մենդի Մուր

6. Քեթի Հոլմս

... Читать дальше »

Просмотров: 1194 | Добавил: Moon | Дата: 14.04.2011 | Комментарии (0)

Երեք շաբաթում Ռեալն ու Բարսելոնան կհանդիպեն չորս անգամ: Իսպանիայի առաջնության եւ գավաթի խաղարկության եզրափակիչի խաղերին գումարվեցին նաեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկու հանդիպումները:

Այդ կապակցությամբ Ռեալի ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Բարսելոնան ուրիշ մոլորակից ժամանած թիմ չէ, թեեւ գերազանց խաղ է ցուցադրում: Սակայն Ռոնալդուի խոսքով Ռեալն էլ այժմ լավ մարզավիճակում է եւ պատրաստ է ճակատամարտի:

Просмотров: 397 | Добавил: Moon | Дата: 14.04.2011 | Комментарии (0)

Թութանհամոնի ոսկեզօծ արձանը եւ եւս երեք առարկաներ, որոնք Կահիրեի թանգարանից գողացվել էին, վերադարձվել են: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի հին հուշարձանների հարցերով նախարար Զահվի Հավասը ապրիլի 12-ի ասուլիսում:

Թութանհամոնի արձանի հետ վերադարձվել են նաեւ Ուշեբեթի (անդրշիրիմյան ծառա) մեկ արձանիկ եւ այլ իրեր, որոնք Թութանհամոնի հավաքածուի մեջ են: Արձանի վիճակն, ընդհանուր առմամբ, բավարար է:

Նշվում է, որ թալանի ալիքը Եգիպտոսում բռնկվել էր նախագահ Մուբարաքի տապալումից հետո ծագած անկարգությունների ժամանակ: Կահիրեի թանգարանից գողացվել էին մի քանի տասնյակ ցուցանմուշներ, որոնց մի մասն արդեն վերադարձվել է:

Просмотров: 385 | Добавил: Moon | Дата: 14.04.2011 | Комментарии (0)

Հոլիվուդյան դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը բուժում է անցել հոգեբուժական կլինիկայում:

Lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press գործակալությունը: Զետա-Ջոնսը դերասան Մայքլ Դուգլասի կինն է, Դուգլասը 2010-ին պայքարում էր քաղցկեղի դեմ, իսկ կինն ամեն կերպ աջակցում էր նրան: Այս տարվա սկզբին Դուգլասը հայտարարեց հիվանդության դեմ իր տարած հաղթանակի մասին:

41-ամյա Զետա-Ջոնսի մոտ, ըստ Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի դասակարգման, երկրորդ կարգի երկբեւեռ աֆեկտիվ խանգարում է: Այդ հիվանդությունը բուժում են դեղամիջոցների եւ հոգեթերապիայի միջոցով:

Օսկարակիր դերասանուհին նկարահանվել է «Զորրոյի լեգենդը», «Օոուժենի 12 ընկերները», «Անտանելի դաժանություն» ֆիլմերում:

... Читать дальше »
Просмотров: 675 | Добавил: Moon | Дата: 14.04.2011 | Комментарии (0)


Календарь
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Наш опрос
Dzer amenasireli film@(serial@)

Всего ответов: 5
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Поиск
    Поиск