Главная » 2011 » Апрель » 14 » Norutyunner
|
Այս տարվա հունվարին BMW Z4 GT3 սպորտային մեքենան ապացուցել է, որ կարող է առաջինը լինել լուրջ մրցաշարերում` հաղթելով 24-ժամյա մրցումները Դուբայում: Մեկ տարի առաջ ներկայացված մեքենայի հաջողությունները չեն երաշխավորում ապագա հաղթանակները, քանի որ մրցակիցները ժամանակն իզուր չեն կորցնում: Բավարական ավտոմոբիլային ընկերությունը որոշել է լրամշակել մեքենան: Սերիական BMW Z4-ից համանուն սպորտքարը` GT3 մասնիկով, ստացել է երկարացված բեռնախցիկը, սպորտային լուսարձակներն ու զանգվածեղ սպոյլերը: BMW Z4 GT3-ն արտադրվում է V-աձեւ, 8-ցիլինդրանի, 4,4 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով: Մեքենան ունի Power400 էլեկտրոնային բլոկ: Մեքենայի կորպուսը ձուլվում է գերմանական պողպատից` Ռեգենսբուրգի գործարանում, շարժիչը` Լանդսհուտի գործարանում, իսկ Դինգոլֆինգի գործարանը թողարկում է մյուս դետալները:
|
Просмотров: 407 |
Добавил: Moon
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|